Մինչեւ սեպտեմբերի վերջ Երեւան կժամանեն իրանցի փորձագետները` Հայաստանը եւ Իրանը իրար կապող Քաջարանի թունելի շինարարության վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով, նախագծային աշխատանքների ֆինանսավորումը Հայաստանը եւ Իրանը կիրականացնեն հավասարապես, իսկ շինարարական աշխատանքները 85 տոկոսով կֆինանսավորի իրանական կողմը եւ 15 տոկոսով` հայկականը: Նշենք, որ նախագիծը գնահատվում է մոտավորապես 45 միլիոն դոլար: Թունելը կանցնի 2070 մետր բարձրության վրա Մեղրիի լեռնանցքի տակով, որը գտնվում է հայ-իրանական սահմանից դեպի հյուսիս 20 կիլոմետր հեռավորության վրա :