ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից առաջարկվել է Մոսկվայի Վոստրյուկովո միգրացիոն կենտրոնում բնակվող Ադրբեջանից հայ փախստականներին Միացյալ Նահանգներում վերաբնակեցման ծրագիր: Ներկայումս իրականացվում է ծրագրի առաջի փուլը` արտագաղթի հավակնորդներին անկետաների բաժանումը: Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները` վկայակոչելով Մոսկվայի կառավարության փախստականների գործերի կոմիտեի նախագահ Սերգեյ Սմիդովիչին, հայ փախստականների խնդիրը կայանում է նրանում, որ նրանք ամեն գնով ցանկանում են մնալ Մոսկվայում` հրաժարվելով մայրաքաղաքի սահմաններից դուրս կացարաններ տրամադրելու միգրացիոն ծառայության բոլոր առաջարկներից: Այդ մարդիկ միգրացիոն կենտրոնում բնակվում են` չունենալով Ռուսաստանի քաղաքացիություն, փախստկանի կամ հարկադրված վերաբնակչի պաշտոնական կարգավիճակ: ԱՄՆ պետդեպարտամենտի առաջարկությունը Սմիդովիչը համարում է ներկա իրադրությունում իսկական փրկություն: