Իրաքի շուրջ իրավիճակի ցանկացած սրում բացասական հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: Այսպիսի կարծիք է հայտնել այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը` խոսելով Իրաքի դեմ պատրաստվող ռազմական գործողությունների մասին: Նախարարի խոսքերով` Երեւանն ուշադիր հետեւում է իրավիճակին եւ հույս ունի, որ Իրաքի դեմ ռազմական գործողությունները չեն սկսվի եւ խնդիրը կհաջողվի լուծել խաղաղ ճանապարհով: Բացի այդ, նշել է Օսկանյանը, Հայաստանին չի կարող չհուզել ինչպես Բաղդադում հայկական դեսպանատան աշխատակիցների, այնպես էլ Իրաքի հայ համայնքի ճակատագիրը: