AM
11 September 2002 - 14:03 AMT

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆ ԱԽԱԼՔԱԼԱՔԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ

Ռուսական ռազմակայանն Ախալքալաքից մինչեւ սեպտեմբերի 13-ը դուրս բերելու որոշման վերաբերյալ լուրերը մեծ հուզում են առաջացրել Ջավախքում: Շրջանի մի քանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ կոչ են արել ժողովրդին դուրս գալ բողոքի: Ըստ բողոքի ցույցը նախաձեռնող խմբի հայտարարության, սեպտեմբերի 12-ին Ախալքալաքի կենտրոնում տեղի է ունենալու մեծ հանրահավաք` ուղղված ռուսական ռազմակայանն Ախալքալաքից դուրս բերելու դեմ: Ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը, Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները միաժամանակ դիմել են տեղի շրջանային վարչակազմին առաջարկով` այդ կապակցությամբ արտահերթ նիստ հրավիրել: