Եվրոպական խորհրդարանականները նշել են Հայաստանի շահագրգռվածությունը Եվամիությանն ինտեգրացմանը: Այդ մասին հայտարարել է Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ուրսուլա Շլեյհերը` այդ հանձնաժողովի Երեւանում կայացած նիստի ավարտին: Նրա խոսքերով` «նկատելի է Եվրամիության հետ համագործակցելու Հայաստանի ցանկությունը»: Ըստ այնմ, Շլեյհերը տեղեկացրել է, որ Եվրախորհրդարանը նույնպես հատուկ ուշադրություն է հատկացնում Հայաստանին, ինչը վկայում է այն փաստը, որ հանձնաժողովին մասնակցելու համար հանրապետություն է ժամանել 9 պատգամավոր: Ամբողջությամբ, եվրոպական խորհրդարանականները դրական գնահատեցին հանձնաժողովի աշխատանքը` անվանելով այն «շատ լարված»: