Մոնրեալում լույս ընծայվող «Horizon Weekly» թերթը Կանադայի Մամուլի գործերով էթնիկ խորհրդում ճանաչվել է լավագույն ազգային թերթերից մեկը: Խորհրդի նախագահ Թոմաս Սարասի խոսքերով, Խորհրդի որոշման վրա մեծ ազդեցություն են գործել հոդվածների մակարդակը եւ ընթերցողների արձագանքը: Ներկայումս Կանադայում լույս է տեսնում 800 էթնիկ թերթ` 125 լեզվով: