AM
7 September 2002 - 15:25 AMT

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԻ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ` «ԴԱՏԱՐԿ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»

Հայտարարություններն ԱՄՆ-ի հայկական լոբբիի կապերի մասին «CCIC» ընկերության հետ, որին հանձնարարվել է Բաքու-Ջեյհան նավթամուղի ադրբեջանական հատվածի շինարարությունը, «դատարկ խոսակցություններ են»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թուրան»-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը: Նրա խոսքերով, ողջ երկրագնդով մեկ ցրված հայերը ներկա են աշխարհի ամենախոշոր ընկերություններում, սակայն դա չի կարող հիմք ծառայել այդ ընկերությունների հետ համագործակցությունից հրաժարվելու համար: Նշենք, որ Բաքվի մամուլի տվյալների համաձայն, Բաքու-Ջեյհան խողովակաշարի ադրբեջանական հատվածի շինարարությունը հանձնարարվել է «CCIC» հայ-արաբական ընկերությանը, որը գրանցված է Հունաստանում եւ որի գլխավոր խորհրդատուն է` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արեւելա-ամերիկյան բաժանմունքի փոխնախագահ Գեւորգ Թորոյանը»: Այդ կապակցությամբ լրագրողները երկյուղ են հայտնում, որ շինարարությանը հատկացված ողջ գումարը արդյունքում կհայտնվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշիվներում: