Սեպտեմբերի 13-ին Մինեսոտա նահանգում տեղի կունենա «Հայաստանը ցեղասպանությունից առաջ եւ հետո. պատմություն, մշակույթ եւ հիշողություն» խորհրդաժողովը: ԱՄՆ հայկական սփյուռքի կողմից կազմակերպված խորհրդաժողովում կներկայացվեն Իրանի հայ առեւտրականների, Կիպրոսի հայկական դպրոցի, ինչպես նաեւ 1915 թ. ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում վերաբնակված հայերի պատմական փաստաթղթերը: Փաստաթղթերը կներկայացնեն Մինեսոտայի համալսարանի պրոֆեսորներ Ռիչարդ Հովհաննիսյանը եւ Թաներ Աքքամը, ինչպես նաեւ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Նաթան Գլազերը: Խորհրդաժողովը կազմակերպվում է Մինեսոտայի համալսարանին կից հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի աջակցությամբ: