AM
8 July 2003 - 14:42 AMT

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Ֆինն դիվանագետ Հայկի Տալվիտիեն նշանակվել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել են ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունում, հատուկ ներկայացուցչի նշանակումը թույլ կտա Եվրոպական Միությանը ավելի ակտիվ քաղաքական դեր խաղալ հարավկովկասյան տարածաշրջանում: Նշենք, որ 1995-1996 թվականներին Հայկի Տալիվիտիեն զբաղեցել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահի պաշտոնը: