Այսօր Երեւանում բացվել է Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը: Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության աշխատակիցների խոսքերով, գրասենյակի բացման նպատակն է` երկրի հասարակությանն իրազեկ պահել Եվրախորհրդի գործունեության եւ այնտեղ քննարկվող հարցերի մասին: Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, այս իրադարձությունը թույլ կտա նոր լիցք հաղորդել Հայաստանի Եվրոպային ինտեգրման գործընթացին: Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրախորհրդին անամակցել է 2001 թվականի սկզբին: