Եվրախորհուրդը եւ ամբողջ աշխարհը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղում ընտրություններին այլընտրանք չկա: Այդ մասին «Արկա» գործակալությանը հայտարարել է Եվրախորհրդում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` «հասարակությունը պետք է կառավարելի լինի, իսկ դրա համար ուրիշ, ավելի ժողովրդավարական միջոց, ինչպես ընտրությւոններն են` չկա»: «Լավ անցկացված ընտրությունները կապացուցեն, որ Ղարաբաղի ժողովուրդը հետեւում է ժողովրդավարական զարգացմանը»,- ասել է Հովհաննիսյանը` ընդգծելով, որ ի տարբերություն այլ չճանաչված հանրապետուիթյունների, «ԼՂՀ-ը միակ պետությունն է, որի վերաբերյալ 12 տարվա ընթացքում ոչ մի միջազգային կազմակերպություն կամ դիտորդ չեն ունեցել լուրջ դիտողություններ»: Նա նաեւ տեղեկացրել է, որ ընտրությունների արդյունքների հիման վրա կկազմվի զեկույց` Եվրախորհուրդ ներկայացնելու համար: