AM
8 August 2002 - 14:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՅԵՏՆԱՄԻ ՄԻՋԵՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի եւ Վյետնամի միջեւ ավանդական կապերի վերականգնումը շատ օգտակար կլինի երկու երկրների համար: Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Վյետնամում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Վյետնամի արտաքին գործերի նախարար Նգուեն Դի Նիենի հետ հանդիպման ընթացքում: Կողմերը նշել են ստեղծված պայմանագրային-իրավական դաշտը զարգացնելու կարեւորությունը: Տնտեսության, մշակույթի եւ կրթության բնագավառներում համագործակցության ծրագրերիի համակարգման նպատակով` Հայաստանի եւ Վյետնամի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները դրականորեն արտահայտվեցին երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Իր այցի շրջանակներում Օսկանյանը հանդիպել է Վյետնամի փոխվարչապետ Ֆամ Զա Կհիեմին, կրթության հարցերով փոխնախարար Նգուեն Վան Վոնին: