Կրասնոդարում սկսվել է Կրասնոդարի երկրամասում անցած գարնանը կատարված ամենաաղմկահարույց հանցագործության դատավարությունը, երբ բարբարոսական գործողության արդյունքում քաղաքի Սլավոնական գերեզմանատանը ավերվել էր ավելի քան 30 հայկական մահարձան: Դատը ընթանում է առանց մամուլի ներկայացուցիչների, ինչը պատճառաբանվել է «դահլիճի փոքրությամբ եւ տուժվածների մեծ քանակով»: Կրասնոդարի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, դատապարտյալներին մեղադրանք է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի «Գերեզմանային կառույցների խմբակային ավերում նախնական պայմանավորվածությամբ եւ ազգային ազատության դրդապատճառով» հոդվածի համաձայն: