AM
30 July 2002 - 16:07 AMT

ԱՄՆ ԿՈՆԳԵՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է 6 ԱՆԴԱՄՈՎ

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը համալրվել է եւս վեց անդամով: Կալիֆորնիա, Ֆիլադելֆիա, Միսսուրի եւ Փենսիլվանիա նահանգները ներկայացնող կոնգրեսականներ Լոիս Քափսը, Դեւիդ Դրեյերը, Չաքա Ֆաթահը, Զոե Լոֆգրենը, Կարեն Մաքարթին եւ Դիանա Վաթսոնը միացել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն աջակցող կոնգրեսականների խմբին: Խմբի գործունեությունն ուղղված է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աջակցմանը, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակմանը եւ համաշխարհային հանրության կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը: Այսպիսով, Հայաստանին աջակցող ԱՄՆ կոնգրեսականների թիվը հասել է 120-ի: