Ամերիկայի հայկական համագումարը /ԱՀՀ/ դիմել է նամակով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, պետքարտուղար Քոլին Փաուելին եւ ազգային անվտանգության նախարար Քոնդոլիզա Ռայսին, որտեղ մտահոգություն է հայտնվում Իսրայելի բանակի կողմից Երուսաղեմում հայկական պատրիարքության հողերի գրավման կապակցությամբ: Ինչպես ասվում է նամակում, հայերը գոյատեւում են այդ տարածաշրջանում արդեն 16 դար շարունակ, իսկ Հայկական պատրիարքությունը հիմնվել է դեռեւս 638 թվականին, ուստի այդ հողերը առանձնահատուկ նշանակություն ունեն Հայ Առաքելական եկեղեցու եւ ողջ աշխարհի հայություն համար: ԱՀՀ-ն կոչ է արել ԱՄՆ իշխանություններին հետաքննել եւ աջակցել Երուսաղեմում ստեղծված իրավիճակի կարգավորմանը: