AM
2 February 2009 - 08:28 AMT

Լեւոն Արոնյանը բաց թողեց հաղթելու հնարավորությունը «Corus Chess-2009»-ի վերջին փուլում

Փետրվարի 1-ին, «Corus Chess-2009»-ի վերջին 13-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հոլանդացի շախմատիստ Յան Սմիթսի հետ: Նույն արդյունքը գրանցեց Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը ԱՄՆ-ից Գատա Կամսկու հետ պարտիայում:

Եզրափակիչ փուլից առաջ առաջատարներ էին միանգամից վեց շախմատիստներ` Արոնյանը, Ռաջաբովը, Մովսեսյանը, Դոմինգեսը, Կարլսենը եւ Կարյակինը: Միայն հաղթանակը 13-րդ փուլում թույլ կտար Արոնյանին պահպանել «Corus Chess» գերմրցաշարի գործող չեմպիոնի տիտղոսը: Ոչ ոքիի դեպքում նա կարող էր հավակնել հաղթանակի պայմանով, որ որոշ պարտիաներում չի գրանցվի հավակնորդներից մեկի հաղթանակը:

Որոշիչ փուլում առաջատարներից միայն ուկրաինացի Կարյակինին հաջողվեց հաղթանակ տանել` 41-րդ քայլում նա կարողացավ կոտրել կուբացի Լեյներ Դոմինգեսի դիմադրությունը եւ նվաճել «Corus Chess-2009»-ի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղը կիսեցին երեքը` Արոնյանը, Մովսեսյանն ու ադրբեջանցի Ռաջաբովը:

13-րդ փուլի արդյունքները.
Գատա Կամսկի` ԱՄՆ-Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-05:05
Մայքլ Ադամս` Անգլիա-Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-0,5:0,5
Լեյներ Դոմինգես` Կուբա-Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-0:1
Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-1:0
Յան Սմիթս` Հոլանդիա-Լեւոն Արոնյան` Հայաստան-0,5:0,5
Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-0,5:0,5
Վան Յուէ` Չինաստան-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-1:0:

Մրցաշարի վերջնական աղյուսակը.
Միավորներ.
Սերգեյ Կարյակին 8
Լեւոն Արոնյան 7,5
Սերգեյ Մովսեսյան 7,5
Թեյմուր Ռաջաբով 7,5
Լեյներ Դոմինգես 7
Մագնուս Կարլսեն 7
Գատա Կամսկի 6,5
Լյուկ Վան Վելի 6
Յան Սմիթս 6
Վան Յուէ 6
Վասիլի Իվանչուկ 5,5
Մայքլ Ադամս 5,5
Դանիել Սթելվագեն 5,5
Ալեքսանդր Մորոզեւիչ 5,5: