AM
22 July 2002 - 18:26 AMT

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՄՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՉԿԱՌՈՒՑԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆ ՎՐԱ

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ԱՀԱԿ) Փոլ Վուլֆովիցին կոչ է արել հրաժարվել ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքն հավանության արժանացնող հայտարարությունից: Համաձայն ԱՀԱԿ-ի հաղորդման, Թուրքիա կատարած իր այցի ընթացքում Վուլֆովիցը նշել է. «Ինձ վրա տպավորություն է գործել էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի կառավարության վերաբերմունքը»: ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալին ուղղված նամակում ասվում է, որ այդ հայտարարությամբ անտեսվում է 1915 թ Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանությունը, հույների ու ասորիների արտաքսումը, ներխուժումը Կիպրոս, Թուրքիայի քուրդ բնակչության դեմ շարունակվող գործողությունները, անարդարացի – լուրջ սահմանափակումները Թուրքիայում բնակվող հայերի, հույների – այլ քրիստոնյա համայնքների նկատմամբ: ԱՀԱԿ-ն ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է հիմնվեն հանուն քաղաքական նպատակահարմարության պատմության կեղծման վրա: