AM
19 July 2002 - 17:42 AMT

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՐԱՑԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ

Մեծ Հայրենական Պատերազմի ութ վրացի վետերաններ արժանացել են «Մարշալ Բաղրամյան» հայկական մեդալների: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Թբիլիսիում մեդալները վետերաններին է հանձնել Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեվը: Նշենք, որ ութ վրացի վետերաններին, որոնք կռվել են 89-րդ հայկական դիվիզիայում, «Մարշալ Բաղրամայն» մեդալներով պարգեւատրելու մասին հրամանը ստորագրվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից 2002 թվականի մայիսին: