Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների համատեղ հայտարարությունը ենթադրում է անցում լայնածավալ բանակցությունների։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հայտարարությունը ենթադրում է անցում այս բարդ խնդրի բոլոր ասպեկտների շուրջ լայնածավալ բանակցային գործընթացի»,- ասել է նա։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






