AM
11 Նոյեմբեր 2020 - 14:09 AMT

ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզ կա․ Լաչինն արդեն վերահսկվում է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը, նրանք արդեն վերահսկում են Լաչինի միջանցքը, տեղակայվել են ժամանակավոր դիրքեր, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ 16 հսկիչ կետ կտեղակայվի Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում և Լաչինի միջանցքում։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում դիտարկման կենտրոնի տեղակայման մասին Թուրքիայի հայտարարությունը հակասում է Կրեմլի պատկերացումներին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: