Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի Հաագայի միջազգային քրեական դատարանում: Այդ մասին հայտարարել է Բոսնիայի եւ Հերցոգովինայի Գերագույն կոմիսարիատի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի կոմիտեի ղեկավար Քրիստոֆեր Հարլանդը «Պատասխանատվությունը ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանության համար» թեմայով դասախոսության ժամանակ: Նա նշել է նաեւ, որ հենց այդ կերպ կարելի է պատասխանատվության ենթարկել Թուրքիային, որպես ցեղասպանություն իրականացրած պետության: Ք. Հարլանդի խոսքերով, ներկայումս ռազմական հանցագործությունները, հիմնականում, քննարկվում են միջազգային տրիբունալներում, ինչպես դա եղել է Ռուանդայի ցեղասպանության եւ Հարավսլավիայի դեպքում, որտեղ դատավարությունները տեւողական բնույթ են կրում: