AM
15 July 2002 - 17:41 AMT

ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՔՎԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտն իրոք մշակում է Բաքվից փախած հայերին ԱՄՆ քաղաքացիություն տրամադրելու մի նախագիծ: Ինչպես օրերս լրագրողներին հայտարարել է Մոսկվայի կառավարության միգրացիայի կոմիտեի ղեկավար Սերգեյ Սմիդովիչը, Մոսկվայի իշխանությունները պաշտպանում են ամերիկյան կողմից նման փաստաթղթի նախապատրաստումը եւ կցանկանաին անմիջականորեն մասնակցել այդ աշխատանքին: Նրա ասելով, Մոսկվայի կառավարությունը կազմում է Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող բաքվից փախստական հայերի ցուցակը, որը պատրաստ կլինի մինչ- տարեվերջ: