AM
9 March 2009 - 10:34 AMT

Վլադիմիր Հակոբյանն իր առաջին պարտությունն է կրել շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում

Ավարտվել է Շախմատի Եվրոպայի 10-րդ անհատական առաջնության 3-րդ փուլը, որն անցնում է Չերնոգորիայի Բուդվա քաղաքում: Երկու անընդմեջ հաղթանակ տարած Վլադիմիր Հակոբյանը 3-րդ փուլում սեւերով տանուլ տվեց հույն գրոսմայստեր Խրիստոշ Բանիկաշին: Հայաստանի ներկայացուցիչներից հաղաթանակ տարան գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանն ու Տիգրան Քոթանջյանը: Վերջինս սեւերով հաղթանակ տարավ թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի հանդեպ: Արման Փաշիկյանի ու Զավեն Անդրեասյանի պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: 3 փուլից հետո բոլոր 6 հայ շախմատիստներն ունեն 2-ական միավոր: Միակ պարտությունը կրեց միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը` նա վաստակել է 1 միավոր:

4 փուլում Վլադիմիր Հակոբյանն իր ուժերը կչափի ադրբեջանցի գրոսմայստեր Էլթայ Սաֆարլիի հետ: