AM
13 July 2002 - 14:45 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՔ ԱՌՆՎԵՆ ԷՔՍՏՐԵՄԻԶՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ռուսաստանի հայերի միությունը ՌԴ-ում Մարդու իրավունքների հարցերով լիազորված անձի հետ համատեղ մտադիր է դիմել Ռուսաստանի իշխանություններին` Ռուսաստանում բնակվող այլ ազգի ներկայացուցիչների հանդեպ էքստրեմիզմի կանխման խնդրանքով: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միության գործկոմի նախագահ Գեղամ Խալաթյանը: Նրա խոսքերով` հայ համայնքը շատ է անհանգստացած Ռուսաստանում միջէթնիկական ընդհարումների թվի աճով, որոնց արդյունքում բռնության են ենթարկվում այլ երկրներից եկածները, այդ թվում նաեւ հայերը: Վերջին այդպիսի միջադեպը կատարվել է մերձմոսկովյան Կրասնարմեյսկ քաղաքում: Ռուսաստանի հայերի միությունում գտնում են, որ նման էքստրեմիստական արարքները «մեծ հարված են հասցնում ռուսաստանցիների անվանը, որոնք հնուց ի վեր խաղաղ գոյատեւել են այլ ազգի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ նպաստում են երկրի թուլացմանը»: Ինչպես նշել է գործկոմի ղեկավարը, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից մեկն է Անդրկովկասում, այդ պատճառով Ռուսաստանը չպետք շահագրգռված լինի փչացնել նրա հետ հարաբերությունները: Միաժամանակ, Գեղամ Խալաթյանն ընդգծել է, որ չնայած ռուսաստանցիների մոտ հակահայկական տրամադրությունների աճին` «Հայաստանում ռուսներին ոչինչ չի սպառնում»: