Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Քաղաքի համայնքային խորհրդի անդամներին նրանց գործընկեր Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած՝ Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունվել է, տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում Իտալիայի իշխանություններին ճանաչել ԱՀ-ն:
Արցախի անկախությունը ճանաչել են Իտալիայի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Միլանը, Պալերմոն և Պիզան, ինչպես նաև Լոմբարդիա տարածաշրջանը և մի շարք համայնքներ։






