Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունը մտահոգություն է հայտնել Կրասնոարմեյսկ քաղաքում անկարգությունների արդյունքում ազգությամբ հայ քաղաքացիների ջարդերի մասին ռուսաստանյան ԶԼՄ-ներում լրատվության տարածման առիթով: «Անտեղի ենք համարում ավելորդ աժիոտաժի ստեղծումը Կրասնոարմեյսկի իրադարձությունների շուրջ եւ կոչ ենք անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հավասարակշռված գնահատկաններ տալ եւ ձեռնպահ մնալ կատարվածի ինչ-ինչ պատճառներ որոնելուց»,- նշվում է դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ: Ինչպես ասվում է փաստաթղթում, Հայաստանը եւ Ռուսաստանը միացնող բարեկամական կապերը փորձված են դարերում, եւ նման տխուր միջադեպերը չպետք է մթագնեն մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունները: Հայաստանի դեսպնատան ներկայացուցիչները Ռուսաստանի հայերի միության ղեկավարության հետ համատեղ եղել են դեպքի վայրում եւ ծանոթացել են իրավիճակին: «Մենք վստահություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին եւ համոզված ենք, որ հանցագործության փաստով քննությունը կանցկացվի օպերատիվ, իսկ մեղավորները ռուսաստանյան օրենսդրության համաձայն կստանան իրենց արժանի պատիժը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: