Էլեկտրաէներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության մասին հուշագրի իրականացման հարցերն են քննարկել Երեւանում ՀՀ եւ ԻԻՀ էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանը եւ Հաբիբ Օլլահ Բիթարաֆը: Հուշագրի շրջանակներում իրականացվում են մի քանի ծրագրեր, մասնավորապես, «Սյունիք-Կենտրոն» էլեկտրահաղորդակցման բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաեւ Արաքս գետի հիդրոտեխնիկական պոտենցիալի օգտագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորումը: Կողմերը նշել են, որ բոլոր ծրագրերը իրականացվում են ժամանակացույցի համաձայն: