AM
2 September 2021 - 15:04 AMT

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կազմը համալրվել է նոր փոխդեսպանով

Փոխդեսպան Չիպ Լեյթինենը համալրել է Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Նա վերջերս է ժամանել Հայաստան։

«Համալրելով Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածում՝ նա պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործում»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։