AM
8 July 2002 - 18:10 AMT

ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ԿՐԱՍՆԱՐՄԵՅՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԸՆԴՀԱՐՈՒՄ` ՏԵՂԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՒ

Մերձմոսկովյան Կրասնարմեյսկ քաղաքում ընդհարում է տեղի ունեցել տեղի երիտասարդների եւ հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Կրասնարմեյսկի ՆԳԲ, վեճը բռնկվել է երեկոյան, քաղաքային սրճարաններից մեկում: Արդյունքում` փողոցում ընդհարում է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան 30 մարդ: Ութ հայ ստացել են տարբեր բարդության վնասվածքներ, նրանց ցույց է տրվել բժշկական օգնություն: Միլիցիոներները ձերբակալել են անկարգության երկու հրահրողներին: Ներկայումս բացահայտվում են տեղի ունեցածի հանգամանքները: Հետաքննող մարմինները հայտնել են, որ դեռ ոչ մի հիմք չկա պնդելու, որ ձերբակալվածները հանդիսանում են էքստրեմիստական խմբավորումների մասնակիցներ: Մինչ դեռ Ռուսաստանի Հայերի միությունը պնդում է, որ միջադեպի արդյունքում, որն ուղեկցվել է հայերի տները ներխուժումով, տուժել են 15 մարդ, այդ թվում նաեւ կանայք եւ երեխաներ: