Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դեռեւս չի որոշակիացրել իր Թբիլիսի մեկնելու հարցը` «Կրոնը Կովկասուոմ.համագործակցություն հանուն խաղաղության» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով, որը կկայանա հուլիսի 16-18-ը: Մինչդեռ, «Արմինֆո» գործակալության տեղեկատվության համաձայն, Բաքվի աղբյուրները հաղորդել են, որ եթե նույնսիսկ Հայաստանի հոգեւոր առաջնորդը ժամանի Թբիլիսի, ապա երկկողմ հանդիպում նրա եւ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Պաշազադեի միջեւ չի նախատեսվում: Նշենք, որ կոնֆերանսը նվիրված է կրոնի դերին ահաբեկչության դեմ պայքարում: Սպասվում է, որ քննարկումների արդյունքում միջոցառման մասնակիցները հանդես կգան համատեղ հայտարաությամբ, որտեղ կքննադատվեն ահաբեկչության բոլոր դրսեվորումները, ինչպես նաեւ միջազգային եւ այլ հակամարտություններին կրոնական երանգ տալու փորձերը: Ինչ վերաբերում է Գարեգին Երկրորդ-Փաշազադե երկկողմ հանդիպմանը, ապա դրա անցկացման ժամկետների մասին հայկական կողմը դեռ չի հաղորդում: