Հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը 2 տեղն է գրավել շախմատի «Ciudad de Dos Hermanas» 10-րդ ինտերնետ մրցաշարում: Նա հավաքել է 12 միավոր 12 հնարավորից եւ ընդգրկվել է այն 32 շախմատիստների ցուցակում, որոնք խաղում են դուրս գալու սկզբունքով (օլիմպիական համակարգով): Այստեղ Անդրեասյանը հաղթեց գրոսմայստերներ` ռուսաստանցի Միխաիլ Պանարինին (3:0), Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Հայրապետյանին (3,5:2,5), բուլղարացի շախմատիստ Իվան Չեպարինովին (2,5:0,5), կանադացի Անտոն Կովալյովին (3:1) եւ զիջեց եզրափակչում ուկրաինացի գրոսմայստեր Դմիտրի Կոնոնենկոյին (1,5:3,5), զբաղեցնելով 2 տեղը մրցաշարում:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 7200 եվրո է, որից 1 տեղի համար հատկացվել է 2000 եվրո, 2 տեղի համար` 1300 եվրո եւ 3 տեղի համար` 700 եվրո: