AM
2 July 2002 - 19:02 AMT

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ Է ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԻ ԱՄՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ամերիկայի Հայկական համագումարը դժգոհություն է արտահայտել ԱՄՆ Սենատի կողմից ընդունած օրինագծի կապակցությամբ, որը նախատեսում է թուրքական ապրանքների առանց մաքսի Ամերիկա ներմուծում: ԱՀՀ-ի նախագահ Ջոն Ջամյանի կարծիքով` «տվյալ օրինագիծը կարծես խրախուսանք լինի Թուրքիային հայոց ցեղասպանությունը չճանաչելու, մարդու իրավունքների խախտման եւ, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականության համար»: Օրինագիծը նաեւ վկայում է Թուրքիայի կողմից, ԱՄՆ-ի այլ դաշնակից երկրի` Հայաստանի շրջափակման փաստի արհամարհումը, ընդգծել է Ջամյանը: Բացի այդ, ավելացրել է նա, նման օրինագիծը իրական սպառնալիք է հանդիսանում ամերիկյան արդյունաբերության համար` թուրքական արտադրանքի ավելի ցածր գների պատճառով: Ջոն Ջամյանի խոսքերով` ԱՀՀ-ն դիմել է ԱՄՆ հայ համայնքին, այլ ազգային համայնքներին, ինչպես նաեւ ամերիկյան ձեռնարկատերերին` կոչ անելով միանալ տվյալ օրինագծի ընդունման դեմ բողոքին:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: