ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ապրիլի 22-ին հեռախոսազրույցում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմային՝ այդ թվում հաշվի առնելով իրենց վերջին շփումները ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերը։
«ՌԴ նախագահը Եվրախորհրդի ղեկավարին է հայտնել տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված նախագծերի իրականացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրի մասին բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի մասին»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հաստատվել է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի «հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրագործման սկզբունքային կարևորությունը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։