AM
2 July 2002 - 15:48 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՅԱԿՈՒՏՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ» ՊՈՒՐԱԿ

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում կայացել է «Հայկական» պուրակի բացման արարողությունը: Նույն տեղում կայացել է Յակուտսկի հայ համայնքի կողմից քաղաքի 370-ամյակին նվիրած խաչքարի օծումը: Քաղաքի հայ համայնքի ղեկավար Խորեն Սահակյանը, ելույթ ունենալով պուրակի բացմանը, նշել է, որ Յակուտսկում բնակվում են մի քանի հարյուր հայեր, որոնք չնայած խիստ կլիմայի սիրել են երկրամասը եւ բնակվում են այստեղ արդեն 20 տարուց ի վեր:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: