AM
6 September 2022 - 06:43 AMT

Պուտինը ՀՀ կայցելի․ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են պետայցին առնչվող հարցեր

Պետական այցով ՀՀ կայցելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ՌԴ նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեստական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։ ‌