ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, նշել է, որ դրա փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և արգելակում է խաղաղության գործընթացը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա նաև կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ երթևեկը միջանցքով։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,- ասվում է գրառման մեջ։
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: