Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով ՀՀ արձագանքին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, այն անվանել է հուզիչ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ի դեմս նման մեծ ողբերգության հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը և դրական արձագանքը դրան», – ասվում է գրառման մեջ։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։