AM
18 February 2023 - 06:46 AMT

Չավուշօղլուն նաև հայերենով շնորհակալություն է հայտնել տարբեր երկրների փրկարարներին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով ավերիչ երկրաշարժից հետո օգնության եկած տարբեր երկրների փրկարարական խմբերին իրենց լեզուներով, այդ թվում՝ հայերեն։

«Բարեկամներին ծանր պահին ես ճանաչում։ Մենք շնորհակալ ենք»,-գրել է նա։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ 2 խմբաքանակ ուղարկվել է Թուրքիա, 2-ն էլ՝ Սիրիա։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։