AM
25 June 2002 - 13:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼԻՏՎԱՅԻ ՄԻՋԵՒ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում Հայաստանի եւ Լիտվայի միջեւ ստորագրվել է Պայմանագիր` ռազմական համագործակցության վերաբերյալ: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, լիտվական կողմից` Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը: Հայաստանի եւ Լիտվայի նախագահները գերադասեցին չտարածվել ստորագրված փաստաթղթի մանրամասների առումով: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով` ստորագրված փաստաթուղթը ստանդարտային է եւ չի նախատեսում հատուկ գործողություններ: Այլ բան է, որ անհրաշեժտ է կտրուկ ընդլայնել գործնական կապերը, որպեսզի երկու նախագահների հաջորդ հանդիպման ընթացքում արդեն հնարավոր լինի խոսել երկկողմ իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորման մասին, նշել է Հայաստանի նախագահը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: