Մեծ Բրիտանիայում հայտարարվել է հայտամրցույթ ղարաբաղյան հակամարտության վերափոխման լավագույն նախագծի համար: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում, հայտամրցույթը հայտարարվել է Անգլիայի պաշտպանության նախարարության, արտաքին կապերի եւ համագործակցության գրասենյակի եւ Միջազգային զարգացման բաժնի կողմից ֆինանսավորվող Գլոբալ հակամարտությունների կանխարգելման համատեղ ծրագրի կողմից: Հայտամրցույթի նպատակն է` ղարաբաղյան հակամարտության ըմբռնմանն աջակցելը եւ դրա երկարաժամկետ կարգավորման համար պայմանների բարելավումը, եւ դրանով իսկ` տարածաշրջանի երկարաժամկետ տնտեսական եւ սոցիալական զարգացման ապահովումը: Բրիտանիայի դեսպան Թորդա Էբոթ-Ուոթի խոսքերով` Մեծ Բիտանիան շահագրգռված է Հարավային Կովկասի խաղաղության եւ բարգավաճման ապահովմամբ, ինչի մասին վկայում է այդ նախագիծը, ինչպես նաեւ Բրայան Ֆոլի լիազորությունների ընդլայնումը որպես Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ: