AM
20 June 2002 - 18:08 AMT

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՉԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն նշանակում, որ Հայաստանը չպետք է համագործակցի այլ երկրների հետ: Այդ մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար, Հայաստանի նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը` ՀՀ Զինված ուժերի զարգացման հեռանկարներին նվիրված կլոր սեղանի ընթացքում: Նրա խոսքերով, «Ռուսաստանի հետ սերտ կապեր պահպանելու հետ մեկտեղ Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները իր անվատնգության ապահովման համար»: «Հայաստանի անվտանգությունը կազմված է մի քանի բաղկացուցիչներից, ինչպիսիք են` Ռուսաստանի հետ երկկողմ ռազմական համագործակցությունը, մասնակցությունը Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին, ինտեգրումը ՆԱՏՕ-ի ծրագրերին, հայ-ամերիկյան համագործակցությունը»,- ասել է Ս. Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը «չի պատրաստվում խաղալ Ռուսաստանի եւ ԱՄն-ի հակասությունների վրա»:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: