AM
19 June 2002 - 18:31 AMT

ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՄԵՆՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Barbera zamora FAU իրավաբանական ընկերությունը, որը ներկայացնում է իսպանական ցեմենտ արտադրողների շահերը, հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի խոշորագույն ցեմենտ արտադրողներից մեկի` «Արարատ-Ցեմենտ» ձեռնարկության նկատմամբ: Այդ մասին հաղորդել է ՀՀ պետունեցվածքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը: Նրա խոսքերով, իսպանական ընկերության ներկայացուցիչները վերջերս Երեւանում քննարկել են գործարանի ձեռք բերման հնարավորությունը: Նախարարը նշել է, որ ոչ մի որոշակի պայմանավորվածություն դեռեւս չի ձեռք բերվել: Իսպանացիները խնդրել են ներկայացնել գործարանի տվյալները` առավել մանրամասն ծանոթանալու նպատակով:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: