Ամստերդամի Վճռաբեկ դատարանը մերժել է գերմանական Reemtsma ընկերության երկրորդ հայցը հայկական SPS Cigaronne ընկերության դեմ, ուժի մեջ թողնելով հայկական ընկերության օգտին կայացված Տնտեսական դատարանի որոշումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը, չի բացառվում, որ SPS Cigaronne-ը կարող է ի պատասխան բարոյական եւ նյութական վնասների փոխհատուցում պահանջել Reemtsma ընկերությունից:Ձմռանը Reemtsma-ն մեղադրել էր հայկական ընկերությանը նրա համար, որ Cigaronne-ի ծխախոտի տուփերի ձեւավորումը իբր նմանակում է Davidoff-ի ձեւավորմանը: Փետրվարի 7-ին Ամստերդամի Տնտեսական դատարանը մերժել էր Reemtsma-ի հայցը` «համոզիչ ապացույցների բացակայության պատճառով»: SPS Cigaronne-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են այն մասին, որ Reemtsma-ի հայցերի իրական նպատակը Cigaronne-ին եվրոպական շուկաներից դուրս մղելն է:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: