Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևում ՀՀ հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը հաղթահարել է որակավորման փուլը և, միանալով Աշխարհի լավագույն 50-յակին, անցել է եզրափակիչ փուլ։
Գլեբ Մոսեսովը ՀՀ առաջին մարզիկն է, ով երբևէ կարողացել է հաղթահարել Աշխարհի առաջնության որակավորման փուլը:
Նա զբաղեցրել 23-րդ հորիզոնականը, 59 երկրի 133 մարզիկի շարքում, հայտնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։
ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը զբաղեցրեց 58-րդ հորիզոնականը: