Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատունը հերքել է թուրքական «Աքշամ» թերթի հաղորդագրությունը այն մասին, թե, իբր, Քրդստանի Աշխատավորական կուսակցության եւ պաշտոնական Թեհրանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել քուրդ պարտիզաններին Հայաստանի տարածքով Իրան տեղափոխելու վերաբերյալ: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալության թղթակցին Իրանի դեսպանատան մամլո ծառայությունում, թուրքական թերթի հրապարակումը այն մասին, թե, իբր, Իրանի հատուկ ծառայությունները համաձայնել են աջակցել քրդերին Լաչինի տարածքում Քրդական հանրապետության ստեղծման գործում, հարյուր տոկոսանոց սուտ է: Թերթի համաձայն, Իրանում գործում են ՔԱԿ-ի մի քանի հենակետեր: Աղբյուրը նշում է նաեւ, որ իբր քրդական ազատագրական շարժման առաջնորդ Աբդուլլա Օջալանի եղբայրը պայմանավորվել է պաշտոնական Թեհրանի հետ Վրաստան ՔԱԿ-ի անդամների տեղափոխման մասին, իսկ 28 պարտիզանների վերաբերյալ` Իրանի տարածքով Հայաստան տեղափոխելու մասին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: