Ախալքալաքի քաղաքային ժողովի ընտրություններում նախնական տվյալների համաձայն պարտություն կրած` թեկնածուի ներկայացուցիչները հանդես են եկել մեղադրանքներով շրջանային ընտրական հանձնաժողովի հասցեին, որը, իրենց կարծիքով, կեղծիքներ է թույլ տվել: Թեկնածուի վստահված անձինք` Ախալքալաքի շրջանային փոստի բաժնի պետ Խաչիկ Այվազյանը եւ «Փոստ» բանկի Ախալքալաքի մասնաճյուղի տնօրեն Անահիտ Թառլամազյանը, հացադուլ են հայտարարել Թբիլիսիյում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Նրանք պահանջում են անցկացնել Ախալքալաքում կրկնական ընտրություններ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: