AM
1 July 2003 - 14:28 AMT

«ԳԱԶՊՐՈՄ» ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ընթացիկ տարում մտադիր է դառնալ Հայաստան գազի մատակարարման մենաշնորհատեր, տեղեկացրել է ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆակս» գործակալությունը, հունիսից «Գազպրոմը» սկսել է գազ մատակարարել Հայաստան Վրաստանի տարածքով: Մինչ այդ Հայաստանին բնական գազ էր մատակարարում միայն «Իտեռա» ռուսական ընկերությունը: Ներկայումս նախապատրաստման փուլում է գտնվում սահմանված գներով գազի մատակարարման մասին Հայաստանի կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ կնքվելիք հնգամյա համաձայնագիրը: