Հայաստանի քաղաքացի Արթուր Մելիքյանը, որը մեղադրվում է արտասահման զինամթերք վաճառելու փորձի համար, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Մելիքյանը մեղավոր է ճանաչվել այն բանում, որ հանցավոր դավադրության մեջ է ներքաշել ներկայումս այդ նույն գործով անցնող զինծառայողներին եւ ձեռք է բերել նրանցից 19 հրթիռ: Հայտնի է, որ նա գնել է հրթիռները` յուրաքանչյուրի համար 1,5-4 հազար դոլար վճարելով, այն դեպքում, երբ նրանց իրական գինը սպառազինությունների շուկայում հասնում է 50 հազարի: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, քննության ընթացքում բացահայտվել է նաեւ Մելիքյանի կողմից կատարված երկու քաղաքացիների` Սվետլանա Մարտիրոսովայի եւ նրա որդու` Գեորգի Մարտիրոսովի սպանությունները: Այդ գործով անցնող այս երեք անձանց նկատմամբ 1999 թ. դեկտեմբերին ՀՀ ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից քրեական գործ էր հարուցվել Բագրատաշենի մաքսային կետում` մաքսանենգության փորձի համար: Քննությունը պարզել է, որ հայտնաբերված բեռը «Իգլա» զենիթահրթիռային համալիրի 9Ծ-39 հրթիռների 12 մարտագլխիկներ էին: Նույն օրը խուզարկության արդյունքում հաջողվել էր հայտնաբերել հրթիռներով բեռնված 13 կոնտեյներ, որոնցից մեկի մեջ գտնվում էին մարտագլխիկները: Գործով անցնող պաշտպանության նախարարության ութ սպաներ դատապարտվել են 3-7 տարվա կալանքի: Գործով անցնող երեք անձանց նկատմամբ կիրառվել է համաներում:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: