Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովը հավանության է արժանացրել Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկությունը: Ինչպես տեղակցնում է «Ֆինմարկետ» գործակալությունը, հյուպատոսության տարածքում ընդգրկվելու են Ադիգեի, Հյուսիսային Օսիա-Ալանիաի Հանրապետությունները Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերը, Աստրախանի, Վոլգոգրադի եւ Ռոստովի մարզերը: