AM
17 Հուլիս 2025 - 08:16 AMT

UEFA-ն որակազրկել է «Արսենալ Տիվատին» «Ալաշկերտի» հետ խաղում պայմանավորվածության պատճառով

Չեռնոգորական «Արսենալ Տիվատ» ֆուտբոլային ակումբը 10 տարով զրկվել է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցությունից, իսկ ակումբի մի շարք պաշտոնյաներ ու ֆուտբոլիստներ ցմահ, որոշ դեպքերում էլ 10 տարով որակազրկվել են ենթադրյալ պայմանավորված խաղի համար։

Ըստ Associated Press-ի՝ վիճահարույց խաղը անցկացվել է Երևանի «Ալաշկերտի» հետ 2023/24 թվականի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, դրան հաջորդել էր UEFA-ի համապատասխան հետաքննությունը, գրում է «Ազատությունը»։

«Արսենալ Տիվատի» հետ երևանյան հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ Չեռնոգորիայում «Ալաշկերտը» մրցակցին հաղթել էր 6։1 հաշվով։ Ընդ որում, 6 գոլերից երկուսը «Ալաշկերտը» խփել էր մրցավարի կողմից խաղավերջին ավելացրած րոպեների ընթացքում։ Բացի ակումբի առանձին ֆուտբոլիստների ու ղեկավար կազմի որակազրկումները, «Արսենալ Տիվատին» նաև առաջադրվել է 500,000 եվրոյի չափով տուգանք։

UEFA-ն մանրամասն չի ներկայացրել պայմանավորված խաղ անցկացնելուն ուղղված «Արսենալ Տիվատի» գործողությունները։

FIFA-ն առաջարկել է UEFA-ին ընդլայնել «Արսենալ Տիվատի» պատիժն ու չեռնոգորական ակումբին զրկել աշխարհի բոլոր ակումբային մրցաշարերին մասնակցությունից։